Երիտասարդական փոխանակման ծրագրի մասնակցության հրավեր

Ծրագրի նպատակն է ձևավորել ստեղծագործ մտածողություն, ազատ անհատականություն՝ իր իրական ես-ի գիտակցությամբ և ընկալմամբ, զարգացնել ունեցած հմտությունները, տարբերակել ստեղծագործականության զգացումը ստեղծագործական մտածողությունից և գտնել մեր տեղը այս երկու հասկացությունների միջև:

Ստեղծագործականությունը ոչ միայն ստեղծագործություն է ներառում, այլև խնդիրները ոչ սովորական, ընդունված ձևով լուծելու ունակություն, մեր խնդիրը դա սովորելն է:
Ծրագրի նպատակներն են՝
– Ձևավորել միջմշակութային երկխոսություն. ինչպես չվախենալ սեփական մտքերն արտահայտելիս,
– Զարգացնել հաղորդակցական հմտությունները՝ խառը խմբերում ամենօրյա խմբային աշխատանքների միջոցով,
– Սովորել կյանքն ավելի լավ ու պայծառ դարձնել ստեղծագործականության միջոցով,
– Կատարելագործել ընկալումները՝ արվեստ և երաժշտություն ստեղծելով, քաղաքային կյանքն ու բնությունն ուսումնասիրելով,
– Բացահայտել ընդհանուր հետաքրքրությունները և իրագործել խմբերի ստեղծագործական գաղափարները,
– Փոխել մասնակիցների մտածողությունը՝ փակից անցնելով բաց, լայն մտածողության,
– Սովորեցնել, թե ինչպես կառավարել ժամանակը և այն ավելի արդյունավետ ծախսել,
– Մասնակիցներին ներկայացնել Erasmus+ ծրագիրը, առաջարկվող հնարավորությունները և նպատակները:

Ցանկացողները պետք է լրացնեն մասնակցության հայտը մինչև 2017 թ.-ի հուլիսի 20-ը: