Երիտասարդական փոխանակման ծրագրի մրցույթ Օդեսայում

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է մրցույթ Erasmus+ ծրագրի շրջանակներում իրականացվող «Ճանապարհորդություն դեպի ըմբռնում և ընդունում» երիտասարդական փոխանակմանը մասնակցության համար՝ հակախտրականություն թեմայով:

Իրականացման վայրը՝ ք. Օդեսա, Ուկրաինա

Իրականացման ամսաթիվը՝ Նոյեմբերի 17-28, 2017թ.

Մասնակցության տարիքը՝ 18 -30 տարեկան

Թեման՝ «Հակախտրականություն»

Ծրագրի նպատակն է պատասխան գտնել վերջին տարիներին ամբողջ Եվրոպայում մեծ տարածում գտած քսենոֆոբիկ և ռասիստական վերաբերմունքին: Երիտասարդական փոխանակման նպատակն է միավորել Լեհաստանի, Սլովենիայի, Ուկրաինայի, Իտալիայի, Ռուսաստանի, Մակեդոնիայի, Վրաստանի ու Հայաստանի երիտասարդներին՝ քննարկելու իրենց երկրներում առկա խտրականության դրսևորումները և փորձելու լուծումներ գտնել ըմբռնման և ընդունման, և ի վերջո  հակախտրականության հասնելու համար:

Ովքեր կարող են մասնակցել՝

ծրագրի թեմայով հետաքրքրված, երիտասարդական աշխատանքներում ակտիվ ներգրավված 18-30 տարեկան երիտասարդներ` բաց քննարկումների համար և հարգալից ուրիշների կարծիքների և տեսակետների նկատմամբ:

Սննդի և կեցության ծախսերը հոգում է կազմակերպությունը:

Ճանապարհածախսը կփոխհատուցվի երիտասարդական փոխանակման ավարտից հետո:

Աշխատանքային լեզուն անգլերենն է:

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել այս հայտը մինչև 2017թ.-ի հոկտեմբերի 6-ը: