Աշխատանքային հանդիպում՝ «Հայաստանում ՄԻԱՎ և Տուբերկուլյոզին առնչվող ծրագրերի Գլոբալ Հիմնադրամի ֆինանսավորումից պետական ֆինանսավորման անցնելու գործընթացները և դրանց վրա քաղաքացիական հասարակության ազդեցության հնարավորությունները» թեմայով

2017 թվականի փետրվարի 27-ին Երևան քաղաքում մեկնարկեց երկօրյա աշխատանքային հանդիպում՝ «Հայաստանում ՄԻԱՎ և Տուբերկուլյոզին առնչվող ծրագրերի Գլոբալ Հիմնադրամի ֆինանսավորումից պետական ֆինանսավորման անցնելու գործընթացները և դրանց վրա քաղաքացիական հասարակության ազդեցության հնարավորությունները» թեմայով:

Աշխատանքային հանդիպումը կազմակերպել էր «Վնասի նվազեցման Եվրասիական ցանց»-ը (ՎՆԵՑ)՝ Գլոբալ Հիմնադրամի, ՄՄՀ քարտուղարության աջակցությամբ իրականացվող «Համայնքային, իրավունքների և գենդերային հարցերով տեխնիկական աջակցության» ծրագրի շրջանակներում:

Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի քաղաքացիական հասարակության և համայնքների ներկայացուցիչները, ովքեր անտարբեր չեն տվյալ գործընթացների և հիմնական խոցելի խմբերին ուղղված, ՄԻԱՎ/ՏԲ-ին առնչվող ծրագրերի կայունության ապահովման հարցերի նկատմամբ:

Հանդիպման ընթացքում  մասնակիցները քննարկեցին որոշակի գործողություններ՝ ուղղված քաղաքացիական հասարակության և համայնքների կողմից Գլոբալ հիմնադրամի աջակցությունից ազգային ֆինանսավորման անցնելու տվյալ պահին երկրում տեղի ունեցող  կամ մինչև տարեվերջ տեղի ունենալիք գործընթացների ըմբռնման բարելավմանը, ինչպես նաև այդ գործընթացներում զգալի մասնակցության հնարավորությունների ընկալմանը: