ՁՄԵՌԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ ԲԱՐԵՏԱԼՈՒՄ (ԳԵՐՄԱՆԻԱ), Մասնակցության մրցույթ
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն սիրով տեղեկացնում է, որ «djo-գերմանական երիտասարդությունը Եվրոպայում» կազմակերպությունը և «JunOst e.V» ռուսալեզու երիտասարդության միությունը Գերմանիայում կազմակերպում են միջազգային երիտասարդական ձմեռային ակադեմիա Գերմանիայի Բարետալ քաղաքում:
Երբ՝ դեկտեմբերի 18-25-ը, 2017թ.
Ակադեմիայի հիմնական նպատակը երիտասարդության ստեղծագործական զարգացումն է տարբեր ուղղություններով՝ թատրոն, լուսանկարչություն, անիմացիա, երաժշտություն, պար և շատ ուրիշ ոլորտներ: Անցկացվելու են վարպետության դասեր, որոնց մասնակիցները գրանցվում են՝ ըստ իրենց հետաքրքրությունների, ակադեմիայի սկզբում:
Ակադեմիայի ընթացքում մասնակիցները կծանոթանան Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի և այլ երկրների երիտասարդների հետ:
Այստեղ ձեզ սպասում է հետաքրքիր ծրագիր, էքսկուրսիոն օր, երեկոյան միջոցառումներ, դիսկոտեկ, կիթառի երեկոներ, խարույկ… և շատ ուրիշ հետաքրքիր ու զվարճալի միջոցառումներ:
Մասնակիցների տարիքը՝ 18-35:
Աշխատանքային լեզուն՝ ռուսերեն:
Ճանապարհածախսը մասնակցի հաշվին, մնացած ծախսերը հոգում է կազմակերպիչը:
Դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը, մինչև 2017թ.-ի հոկտեմբերի 31-ը, ժամը 10:00: