Արտագնա աշխատանքային հանդիպման հրավեր՝ ՏՍՏ և Տրանս* համայնքի ներակայացուցիչների համար

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեկնարկում երկրորդ LIFE տեղեկատվական հարթակը  «Առողջության Իրավունք» ծրագրի շրջանակներում ՏՍՏ և Տրանս* համայնքների ներկայացուցիչների համար կազմակերպում է «Առողջության իրավունք և ՏՍՏ ու Տրանս* համայնքների ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը որոշումների կայացման գործընթացում» թեմայով երկօրյա արտագնա հանդիպում:

Հանդիպման նպատակն է ՏՍՏ և Տրանս* համայնքի ներկայացուցիրչների շրջանում բարձրացնել առողջության իրավունքի վերաբերյալ գիտելիքները, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, ինչպես նաև նպաստել համայնքների մասնակցությունը ներգրավվածությանը ՄԻԱՎ-ին հակազդման ազգային մարմիններում:

Երբ՝ Հոկտեմբերի 19-20, 2017 թ.
Որտեղ՝ Վայրի և այլ կազմակերպչական հարցերի մասին համապարփակ տեղեկատվությունը կներկայացվի հավելյալ նամակով միայն ընտրված մասնակիցներին:

Հանդիպման աշխատանքային լեզուն հայերեն է:

Մասնակցությունն անվճար է։ Հանդիպման ընթացքում հյուրանոցում կացության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը: Անցկացման վայր հասնելու ճանապարհածախսը փոխհատուցվելու է դասընթացի ժամանակ:

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը մինչև 2017 թ.-ի հոկտեմբերի 10-ը:

Մանրամասների համար խնդրում ենք դիմել «Առողջության Իրավունք» ծրագրի ՏՍՏ համայնքի մոբիլիզանցող Ալիկ Ուստյանին ([email protected]) և տրանս* համայնքի մոբիլիզանցող Ժասմինին ([email protected]):

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար:

«Առողջության Իրավունք» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից. ֆինանսավորվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) ֆինանսավորմամբ, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գոբալ Հիմնադրամի ֆոնդերից: