Տեղի ունեցավ երկրորդ Տրանս* խոհանոցը

2017թ.-ի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ երկրորդ Տրանս* խոհանոցը:

Այս անգամ այցելեցինք Լիկայի բնակարան և միասին պատրաստած աղցանն անվանեցինք «Լիկա» հյուրընկալ տանտիրուհու պատվին:

Հանդիպումը անցավ շատ հետաքրքիր և արդյունավետ: Հանդիպման ընթացքում քննարկեցինք այն միջոցառումների ցանկը, որոնց խոհանոցի մասնակիցները կցանկանային ակտիվ մասնակցություն ցուցաբերել:

Տրանս խոհանոցի նպատակն է այցելել Տրանս* անձանց բնակարաններ, միասին պատրաստել աղցաններ և զրուցել ներկայիս կարիքների և խնդիրների մասին: