«ՔՀԿ ներկայացուցիչների հզորացում» սեմինար վարժանք
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է մրցույթ «ՔՀԿ ներկայացուցիչների հզորացում» 4-անգամյա սեմինար վարժանքին մասնակցելու համար։
Սեմինար վարժանքի նպատակը
Զարգացնել ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունները Մարդու իրավունքների, խարանի և խտրականության, խոշտանգման կանխարգելման, սեռականության, մշտադիտարկման և հաշվետվողականության, ռազմավարական ծրագրեր կազմելու, հանրային կապերի և հանրային խոսքի ոլորտներում։
Տևողությունը
Սեմինար վարժանքը բաղկացած է չորս երկօրյա և քառօրյա դասընթացներից։
Առաջին երկօրյա դասընթացը տեղի կունենա 2018թ․-ի ապրիլի 13-14-ին: Դասընթացի ընթացքում կներկայացվի Սեռականություն թեման։
Մասնակցությունը բոլոր դասընթացներին պարտադիր է։
Ծրագրի բոլոր փուլերում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ, անհրաժեշտ գրականություն, ինչպես նաև գործնական հանձնարարություններ և խորհրդատվություն:
Ինչպես դիմել
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2018 թ.-ի մարտի 30-ը:
Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ:
Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար: