Գյումրիում դասընթացի մասնակցության հրավեր

workshop դասընթաց

«ՔՀԿ-ների հզորացումը ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների հասանելիության, մեթոդների և գործիքների մշակման ոլորտում» թեմայով երկօրյա դասընթաց

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Վրաստանում Նիդերլադների Թագավորության դեսպանատան  ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանում ՄԻԱՎ-ի հակազդման համար ՔՀԿ-երի աջակցություն և հզորացում» ծրագրի շրջանակներում կազմակերպում է երկօրյա դասընթաց:

 

Դասընթացի նպատակն է մշակել ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների հասանելիության մեթոդներն ու  գործիքները և ծրագրի թիրախային խմբերի առաջնահերթությունները:


Դասընթացին կարող են մասնակցել տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց (ՏՍՏ), տրանսգենդեր անձանց (ՏԳ), ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, ԹՆՕ-ների և ԿՍԿ-ների խնդիրներով, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Դասընթացը տեղի կունենա 2016 թ.-ի դեկտեմբերի 17-18-ը Գյումրի քաղաքում։

 

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը մինչև 2016 թ.-ի նոյեմբերի 30-ը: