Խտրականության արգելքի կարևորությունը տուրիզմի զարգացման ոլորտում

Երեկ «Միացյալ Ուղի» Բարեգործական ՀԿ-ն կազմակերպել էր «Խտրականության արգելքի կարևորությունը տուրիզմի զարգացման ոլորտում» խորագրով սեմինար-վարժանք, որի նպատակն էր տեսական և գործնական պարապմունքների, ինչպես նաև խաղերի ու քննարկումների միջոցով նպաստել մասնակիցների տեղեկացվածության ու գիտելիքների աճին՝ խտրականության, տուրիզմի և տուրիզմի զարգացման ոլորտում խտրականության արգելքի կարևորության մասին:
Սեմինարին ներկա էին թվով 10 մասնակիցներ,ովքեր ունեին փորձ ոչ միայն տուրիզմի,այլ նաև տարբեր ոլորտներում: Սեմինարը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին ծանոթանալու տուրիզմի, դրա տեսակների և ուղղությունների մասին, որին հաջորդեց ակտիվ քննարկում:

 

Սեմինարին որպես դասընթացավար հրավիրված էին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի Մարդու իրավունքների և շահերի պաշտպանության ծրագրերի համակարգող Նարե Հովհաննիսյանը և իրավաբան Հայարփի Նորեյանը, ովքեր ներկայացրել են «Խտրականության տեսակները» թեման: