Զեկույց`ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դեկտեմբերի 16-ին ներկայացնելու է 2016թ. հոկտեմբերի 2-ի Վանաձոր և Գյումրի քաղաքների ավագանու ընտրությունների վերջնական զեկույցը:

 

Զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» համատեղ ծրագրի «Տեղական դիտորդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» բաղադրիչի շրջանակներում:

 

Վանաձոր և Գյումրի քաղաքներում կարճաժամկետ դիտորդությունն իրականացվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրազեկ քաղաքացիների միավորման, Մարտունու կանանց համայնքային խորհրդի, Գորիսի մամուլի ակումբի և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից: Այդ քաղաքներում իրականացվել է նաև նախընտրական քարոզչության դիտարկում:

 

Զեկույցում ամփոփված են երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության արդյունքները, ինչպես նաև ընտրությունների արդյունքների վերաբերյալ թիվ 30 և 34 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կայացրած որոշումների վերաբերյալ դիտարկումները:

 

Միջոցառումը տեղի կունենա 2016թ. դեկտեմբերի 16-ին, Կոնգրես հյուրանոցի «Բոլ Րում» սրահում, ժամը 16:15-ից 18:00-ը: Համաժամանակյա անգլերեն – հայերեն թարգմանությունը կապահովվի։