«ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
2017թ.-ի հոկտեմբերի 10-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը գրանցեց իր հերթական հաջողությունը արդարադատության ոլորտում:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից՝ նախագահությամբ դատավոր Ա. Ազարյանի, մասնակիորեն բավարարվեց Ա. Ա. Գործով բերված վերքննիչ բողոքը՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017թ.-ի հոկտեմբերի 7-ի որոշման դեմ (գործի ՆՍՀԿ փաստաբան Հայկ Հայրապետյան):
«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպության վստահորդներ՝ Մեղադրյալներ Ս.Պ.-ի Ա.Ս-ի և Ա.Ա.-ի նկատմամբ կիրառված կալանքը որպես խափանման միջոց որոշումների դեմ բերվեցին վերաքննիչ բողոքներ որոնցից 26 հոկտեմբեր 2017թ.-ին մասնակիորեն բավարարվեց միայն Ա.Ա-ի գործով ներակայացված բողոքը և դատարանը փոխեց խափանման միջոցը և փոխարինեց այն կալանքի այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով:
Գրավի գումարը վճարելուց հետո Ա. Ա. անհապաղ կազատվի կալանքից:
Գործի հակիրճ նկարագրություն՝
2017թ.-ի սեպտեմբերի 12-ին ժամը 00:00-ին, գործով մեղադրյալներ Տ.Ք.-ն, Ս.Պ.-ն, Ա.Ս.-ն և Ա.Ա.-ն գտնվում էին ՀՀ ք. Երևանի Իտալիա փողոցում «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցի մոտակայքում՝ հագնված կանացի հագուստով, երբ իրենց էր մոտեցել «BMW» մակնիշի ավտոմեքենա, որի ղեկին նստած էր Ա.Զ.-ն (հետագայում կճանաչվի գործով տուժող): Ավտոմեքենայի հետևի նստատեղում նստած էին եղել երկու կին, որոնցից մեկը սկսել է նկարահանել հագուստափոխներին: Մեղադրյալները հորդորել են իրենց չնկարել, սակայն նրանք անպարկեշտ գործողությունները դադարեցնելու փոխարեն հնչեցրել են հայհոյանքներ: Այնուհետև, Տուժողը դուրս է եկել ավտոմեքենայից և հարձակվել մեղադրյալ Ս.Պ.-ի վրա, սկսել հարվածներ հասցնել նրան: Հարվածների արդյունքում մեղարդյալ Ս.Պ.-ն ընկել է գետնին: Այնուհետև տուժողը հարձակվել է մյուս մեղադրյալ Ա.Ս.-ի վրա և հարվածներ հասցնելուց հետո բռնել նրա մազերից և քաշելով հանել նրա կեղծամը: Մեղադրյալները ինքնապաշպանության նպատակով փորձել են սթափեցնել տուժողին: Այնուհետև մոտեցել է ոստիկանությունը և միջադեպի մասնակիցները ոստիականների ուղեկցությամբ գնացել են քննչական բաժանմունք, որտեղ տվել են բացատրություն կատարվածի վերաբերյալ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով այն է՝
«1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:
4. Սույն հոդվածի երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:»
Գործով որպես մեղադրյալ ներգրավվել են ՀՀ քաղաքացիներ Ս.Պ.-ն, Ա.Ս.-ն, Տ.Ք.-ն և Ա.Ա.-ն: Նրանց նկատմամբ ներկայացվել էր միջնորդություն կալանքը որպես խափանման միջոց կիառելու մասին, որը բավարարվել էր:
Գործով ՆՍՀԿ փաստաբաններ՝
Հայկ Հայրապետյան
Արա Ղարագյոզյան