«Քվիր հավաք»․ նոր ենթադրամաշնորհ «Ծիածան Հայաստան» նախաձեռնող խմբին

2017թ․-ի օգոստոսի 10-ին «Նոր Սերունդ> Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի և «Ծիախան Հայաստան» նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանի միջև կնքվեց փոքր ենթադրամաշնորհի պայմանագիր։

Համաձայն եթադրամաշնորհի շրջանականերում հաստատված «Քվիր հավաք» ծրագրի, վերջինիս նպատակն է հզորացնել ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստներին և աջակցել նրանց զգալ գնահատված այն աշխատանքի համար, որ ծավալում են Հայաստանում։

Ծրագիրը իրենից ներկայացնում է 2-օրյա հավաք Հայաստանի գյուղերից մեկում, որտեղ ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստները խոսելու են «ակտիվիզմ», «քվիր քաղաքականության», «ինչպե՞ս աջակցել մարզաբնակ ԼԳԲԻՔ+ անձանց» և այլ հետաքրքրաշարժ թեմաների մասին։