«ՄԻԱՎ-ը և մարդու իրավունքները» թեմայով դասընթաց

img_20161122_151032«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Մարդու իրավունքները հանուն բազմազանության և հավասարության» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 22-ին «Հոդված 3» ակումբում  կազմակերպեց «ՄԻԱՎ-ը և մարդու իրավունքները» թեմայով դասընթաց:

Այն նախատեսված էր ծրագրի շահառուների և հետաքրքրված անձանց համար:

Դասընթացն այս անգամ առանձնացավ նրանով, որ մասնակիցներին «ՄԻԱՎ-ը և մարդու իրավունքները» թեմայից բացի ներկայացվեց նաև «Անձի իրավական կարգավիճակը իրավապահ մարմիններում» թեման: Այս հատվածում մասնակիցները ծանոցաթացան իրավապահ մարմինների կատարած խախտումների և տեսական գիտելիքներ ստացան ոստիկանության հետ շփման ու քաղաքացիների իրավունքների խախտումների դեպքերի վերաբերյալ:

Մասնակիցները ստացած տեսական գիտելիքները կարողացան գործնական օրինակների հիման քննարկել խմբային խաղերի ու աշխատանքների, մտքերի փոխանակման և հարց ու պատասխանի միջոցով: