Մեկնարկում ենք ՄԻԱՎ-ի վերաբերյալ լնդային տրանսուդատի հետազոտության իրականացումը

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն առաջին անգամ Հայաստանում մեկնարկում է թքի միջոցով ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորումը (ՄԻԱՎ-ի վերաբերյալ լնդային տրանսուդատի հետազոտության իրականացում) իր թիրախային խմբերի շրջանում, որը իրականացվելու է կազմակերպության գրասենյակի տարածքում կամավոր խորհրդատվության և հետազոտության վերապատրաստված մասնագետների աջակցությամբ։

Այս կապակցությամբ 2017թ․-ի օգոստոսի 2-ից ՀՀ ՁԻԱՀ-ի կանխարգելման Հնարապետական Կենտրոնում կազմակերպության աշխատակիցները մասնակցում են թքի միջոցով ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման վերապատրաստման դասընթացին, որի շրջանակներում կատարվում են նաև գործնական աշխատանքներ համապատասխան հմտությունները յուրացնելու և այնուհետև կիրառելու համար։