«Առողջության իրավունք» եռամյա ծրագրի մեկնարկը

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական  և «Իրավունքի Կողմ» հասարակական կազմակերպությունները ի դեմս կազմակերպությունների նախագահներ Սերգեյ Գաբրիելյանի և Լիլիթ Մարտիրոսյանի ստորագրեցին համատեղ համագործակցության հուշագիր «Առողջության իրավունք» եռամյա ծրագիրը համատեղ իրականացնելու նպատակով:

Ծրագրի հեռահար նպատակն է՝ նպաստել ՄԻԱՎ-ին առնչվող ծառայություններից օգտվող տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց /ՏՍՏ/ և տրանսգենդեր անձանց թվի աճին:

Ծրագրի խնդիրներն են՝

  1. Նպաստել տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց և տրանսգենդեր անձանց թվի աճին ազգային գործողությունների շրջանակներում որոշումների կայացման գործընթացներում՝ ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների ոլորտում:
  2. Աջակցել ՏՍՏ-ների և տրանսգենդեր անձանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:
  3. Նպաստել ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների բարենպաստ պայմանների զարգացմանը ՏՍՏ-ների և տրասնգենդեր անձանց համար խարանի և խտրականության նվազեցման և իրավունքների պաշտպանության գործողությունների միջոցով:

Ծրագիրը ֆինանսավորվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի կողմից: