ԶԵԿՈՒՅՑ․ սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված մարդու իրավունքների խախտման դեպքերի

Հայաստանում խտրականության և ատելության կոչերը, անձանց ֆիզիկական և հոգեբանական շարունակական հետապնդումները, ինչպես նաև այդ առնչությամբ դատական համակարգի ոչ պատշաճ արձագանքը ոչ միայն անթույլատրելի են, այլև խարխլում են պետության ժողովրդավարության և արդարադատության հիմքերը: Երբեմն խտրականության ենթարկված անձինք զրկվում են իրավական պաշտպանությունից օգտվելու իրավունքից: ՀՀ օրենսդրությամբ հստակ չի սահմանվում խտրականության արգելքը բոլոր հիմքերով և հետևաբար բացակայում է այդ հիմքով իրավասու մարմիններին դիմելու հնարավորությունը: Շատ հաճախ խտրականության հիմքով բռնության ենթարկված անձիք՝ չունենալով այլընտրանքային տարբերակ, տալիս են հանցագործության մասին հաղորդում, հիմնականում՝ դիտավորությամբ առողջությանը ծանր, միջին ծանրության, թեթև վնաս պատճառելու, ծեծի, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հատկանիշներով: Սակայն այս հանցագործությունների հանցակազմերը խտրականության հատկանիշներ չեն պարունակում: Հասարակության մեջ առավել խոցելի խմբերի ներկայացուցիչների նկատմամբ խտրականությունը հաճախ դրսևորվում է ոչ միայն ֆիզիկական բռնությունների, այլև անհանդուրժող վերաբերմունքի և ատելության կոչերի միջոցով:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն՝ սույն զեկույցով անդրադարձել է 2017թ.-ի հունվարի 1-ից մինչև 2017թ.-ի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում տեղի – 5 – ունեցած սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված մարդու իրավունքների խախտման դեպքերին: Խտրականության ու մարդու իրավունքների խախտման դեպքերի առավել ակտիվ շրջան է գրանցվել 2017թ.-ի մայիսի 17-ին նախորդող և հաջորդող մոտակա օրերին՝ պայմանավորված՝ այդ օրը ՀՀ-ում նշվող «Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի» միջազգային օրվան նվիրված միջոցառումներով:

Զեկույցի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ