Հաղորդակցության և հանրային կապերի մասնագետի թափուր աշխատատեղ

Աշխատանքի նկարագրություն

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է «Հաղորդակցության և հանրային կապերի մասնագետի» թափուր աշխատատեղի բաց մրցույթ:  

«Հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ»-ը պատասխանատու է կազմակերպության և վերջինիս հիմնական ռազմավարական հաղորդագրությունների տարածման համար:

Պարտականություններ

  • Բարձրացնել Կազմակերպության տեսանելիությունը և տարածել միջոցառումներն ու իրադարձությունները նպատակաուղղված լսարանի շրջանում՝ կիրառելով հաղորդակցության պատշաճ միջոցներ
  • Համագործակցել ՀԿ-ի աշխատակազմի հետ՝ զարգացնելու և թարմացնելու համար ՀԿ-ին վեբկայքի բովանդակությունը (ngngo.net)
  • Արդյունավետորեն գործածել զանազան սոցիալական ցանցերը / Facebook, Twitter/՝ դրանցում ՀԿ-ի գործուն ներկայությունը հաստատելու և ՀԿ-ի համայնքի հետ շարունակական կապ պահպանելու համար
  • Կազմել և տարածել ՀԿ-ի լրահոսը էլ.-փոստերի և այլ միջոցներով
  • Պարբերաբար թարմացնել ՀԿ-ի Facebook-ի և Twitter-ի գրառումները՝ արտացոլելու համար ՀԿ-ի ընթացիկ միջոցառումներն ու իրադարձությունները
  • Ըստ պահանջի՝ համակարգել ԶԼՄ-ների հետ հարաբերությունները, կազմել և տարածել մամուլի հաղորդագրություններ
  • Կատարելայլ պարտականություններ՝ ըստ համապատասխան պահանջի
  • Կատարել պաշտոնական հրահանգներով կամ վերադասի/ների/ հրամաններով և կարգադրություններով իր վրա դրված պարտականությունները, ենթարկվել իր անմիջական ղեկավարի օրինաչափ պահանջներին:

 Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթությունը Հաղորդակցության, Հանրային կապերի կամ այլ հարակից ոլորտում ցանկալի է
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
  • Գրավոր և բանավոր անգլերենի գերազանց գիտելիքներ
  • Վեբկայք թարմացնելու գերազանց հմտություններ և գիտելիքներ
  • Ռազմավարական առաջխաղացման և հաղորդակցության ապահովման հարուստ փորձ
  • Միջանձնային, կազմակերպչական և գրավոր ու բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Ամենատարբեր նախաձեռնություններ ստանձնելու հմտություններ
  • Ինքնուրույն և թիմում աշխատելու, Տարբեր առաջադրանքներ կատարելու հմտություններ
  • Ծրագրի համար սահմանել հաղորդակցման պլանով լրատվամիջոցների ռազմավարություն` յուրաքանչյուր թիրախային խմբերին ուղղված գլխավոր հաղորդագրություներով` շահերի, կարծիքների և ծրագրերում մասնակցությունների հիման վրա,
  • Microsoft Outlook, Word, Excel, PowerPoint ծրագրերի գերազանց իմացություն

 Դիմելու ընթացակարգ
Ցանկացողները պետք է իրենց CV/Ռեզյումեն ուղարկել ուղարկել [email protected]

էլ.-հասցեով՝ “Subject” հատվածում նշելով «Հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ»: Միայն ընտրություն անցած անձիք կհրավիրվեն հարցազրույցի: