Դիտորդական խմբի հաշվետվության շնորհանդես-քննարկում

6a05b861c8e8ca9c84072f847f8d063f

2016 թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին, «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցի Պիկասսո դահլիճում (Երևան Իտալիայի փող., 1 շենք) տեղի կունենա ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի 2014-2015 թվականների հաշվետվության շնորհանդես-քննարկումը:

Շնորհանդես-քննարկման ընթացքում  կներկայացվեն Խմբի կողմից 2014-2015 թթ․-ին իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա վերհանված, ինչպես նաև 2016 թվականի ընթացքում արձանագրված խնդիրները։

Բանախոսները կներկայացնեն ՔԿՀ-ներում կոռուպցիոն դրսևորումների, բուժսպասարկման ոլորտում առկա խնդիրների, խոցելի խմբերի իրավունքների խախտումների, բնակեցման պայմանների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքները: