Աշխատանքային հանդիպում Կիև քաղաքում

2017թ. հոկտեմբերի 5-6-ին, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը մասնակցում է Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների համար «ՁԻԱՀ-ին հակազդման եվրոպական շարժման» (AIDS ACTION EUROPE) կողմից կազմակերպված «ՄԻԱՎ-ի դեղորայքի առկայության և դրանց գների վերաբերյալ» աշխատանքային հանդիպմանը Կիև քաղաքում:

Հանդիպման նպատակն է զարգացնել Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների  ներուժը դեղորայքի հասանելիության և մատչելիության վերաբերյալ, կազմել շահերի պաշտպանության համընդանուր պլան:

Հանդիպումը կօգնի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ավելի լավ հասկանալ, թե ինչպես են ձևավորվում դեղամիջոցների գները, ինչ իրավական խոչնդոտներ գոյություն ունեն, և ինչպես կարող են ՔՀԿ-ներն ազդել դեղորայքի գների նվազեցման, ՄԻԱՎ-ի ու դրա հետ կապված վարակների բուժման և խնամքի կայուն մատչելիության ապահովման վրա:

Հանդիպումը նախատեսված է Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստանի Դաշնություն, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուկրաինա եւ Ուզբեկստան) երկրների ՔՀԿ-ների աշխատակիցների, ակտիվիստների և շահերի պաշտպանության ոլորտում շահագրգիռ անձանց համար:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հանդիսանում է «ՁԻԱՀ-ին հակազդման եվրոպական շարժման» անդամ կազմակերպություն: