«ԳՅՈՒՄՐՈՒ ՕԳՆՈՂ ՁԵՌՔԵՐ, ՀԱՆՈՒՆ ԳԵՏԱԿԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ»

«Գյումրու օգնող ձեռքեր, հանուն գետակի մաքրության» ծրագրի նպատակն է աջակցել Գյումրու քաղաքապետարանի կողմից Գյումրու գետակի մաքրության և դրա որակի պահպանման քաղաքականության մշակմանն ու իրականացմանը: Այդ նպատակի նվաճման համար նախևառաջ իրականացվել են Գյումրու գետակի ջրի թեստավորման աշխատանքներ, ապա դրանց հետևել է սոցիոլոգիական հետազոտության մեկնարկը: Հունվարի 16-ից սկսվել են հետազոտական աշխատանքները և ավարտվել փետրվարի 23-ին: Սոցիոլոգիական հետազոտությունն ուղղված էր «Գյումրի» գետակի ու դրա ափամերձ տարածքների իմիջի պարզմանն այն բնակիչների շրջանում, ովքեր քաջատեղյակ են վերջինիս հիմնախնդիրների վերաբերյալ և ունեն բարձր շահագրգռվածություն առկա վիճակի բարեփոխմանն ուղղված աշխատանքներում: Հետազոտության շրջանակներում նպատակահարմար էր կիրառել ֆոկուս խմբերի մեթոդը՝ ընդգրկելով գետակի տարբեր հատվածներում բնակվող քաղաքացիների: Վերջինիս ապահովման համար 7 օր շարունակ ստեղծվել է պոտենցիալ հարցվողների ժողովրդագրական տվյալներից կազմված բազա: Հետազոտության արդյունքում ստացված ինֆորմացիան կծառայի հիմք պատգամ մարմնին՝ քաղաքապետարանին, ելակետային հաղորդագրության ձևավորման համար:

Ներբեռնել զեկույցը