Արտագնա աշխատանքային հանդիպման հրավեր՝ ՏՍՏ և Տրանս* համայնքների ներակայացուցիչների համար

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեկնարկում LIFE-3 տեղեկատվական հարթակը:

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Առողջության Իրավունք» ծրագրի շրջանակներում ՏՍՏ և Տրանս* համայնքների ներկայացուցիչների համար կազմակերպում է «Առողջության իրավունք և ՏՍՏ ու Տրանս* համայնքների ներկայացուցիչների մասնակցության կարևորությունը որոշումների կայացման գործընթացում» թեմայով երկօրյա արտագնա հանդիպում:

Հանդիպման նպատակն է ՏՍՏ և Տրանս* համայնքների ներկայացուցիչների շրջանում բարձրացնել առողջության իրավունքի վերաբերյալ գիտելիքները, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, ինչպես նաև նպաստել համայնքների ներգրավվածությանը ՄԻԱՎ-ին հակազդման ազգային մարմիններում:

Երբ՝ Նոյեմբերի 23-24, 2017 թ.

Որտեղ՝ Վայրի և այլ կազմակերպչական հարցերի մասին համապարփակ տեղեկատվությունը կներկայացվի հավելյալ նամակով ընտրված մասնակիցներին:

Հանդիպման աշխատանքային լեզուն հայերեն է:

Մասնակցությունն անվճար է։ Հանդիպման ընթացքում հյուրանոցում կացության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպությունը: Անցկացման վայր հասնելու ճանապարհածախսը փոխհատուցվելու է դասընթացի ժամանակ:

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ  մինչև 2017 թ.-ի նոյեմբերի 15-ը:

Մանրամասների համար խնդրում ենք դիմել «Առողջության Իրավունք» ծրագրի ՏՍՏ համայնքի մոբիլիզանցող Էմիլ Ավետիսյանին ([email protected]) և Տրանս* համայնքի մոբիլիզանցող Ժասմինին ([email protected]):

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար:

 

«Առողջության Իրավունք» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) միջոցով, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից:

________________________________________________________________________________________________________________________________________________

Հակիրճ տեղեկատվություն՝

ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ

Հիմնադրամ. ռուսերեն և անգլերեն

Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիա (ECOM). ռուսերեն և անգլերեն

«Առողջության իրավունք» տարածաշրջանային ծրագիր. ռուսերեն և անգլերեն