Մեկնարկեց LIFE2 տեղեկատվական հարթակը

Ահա և մեկնարկեց այդքան սպասված LIFE 2 տեղեկատվական հարթակը, որը կազմակերպվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում: 

Հանդիպման նպատակն է ՏՍՏ և Տրանս* համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել առողջության իրավունքի վերաբերյալ գիտելիքները, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը, ծանոթացնել իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմներին, ինչպես նաև նպաստել համայնքների ներգրավվածությանը ՄԻԱՎ-ին հակազդման ազգային մարմիններում:

Առաջին օրը սկսվեց «Առողջության Իրավունք» ծրագրի ներկայացմամբ, որն իրականացրեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ, «Առողջության իրավունք» ծրագրի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը: Այնուհետև հանդիպան փորձագետ, ՆՍՀԿ իրավաբան Անահիտ Մկրտչյանը ներկայացնելու է  «Մարդու իրավունքներ. Առողջության իրավունք» թեման: Նաև լինելու է պլենար նիստ, որը վարելու է Ամերիկայի  Միացյալ Նահանգների Կառավարության ղեկավարության պետական ​​դեպարտամենտի արտաքին ծառայության աշխատակից Սոմեր Բեսսիր-Բրայերսը:

«Առողջության Իրավունք» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) միջոցով, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից:

______________________________________________________________________________________________________________________________________

Հակիրճ տեղեկատվություն՝

 Գլոբալ Հիմնադրամի մասին տեղեկատվություն ռուսերեն և անգլերեն

 ECOM-ի մասին տեղեկատվություն ռուսերեն և անգլերեն

«Առողջության իրավունք» ծրագրի մասին տեղեկատվություն ռուսերեն և անգլերեն