Մեկնարկեց LIFE2017 տեղեկատվական հարթակը

2017թ.-ի օգոստոսի 7-ին, մեկնարկեց ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստների և համախոհների համար «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից կազմակերպված «ԼԱՅՖ» (LIFE – Leadership, Information, Freedom, Equality) եռօրյա տեղեկատվական հարթակը:

Մասնակիցները մեծ ոգևորությամբ և ակնկալիքներով ժամանեցին միջոցառման վայր՝ նոր գիտելիքներով ու հմտություններով զինվելու և հետաքրքիր ու արդյունավետ ժամանակ անցկացնելու համար:

«ԼԱՅՖ» տեղեկատվական հարթակի նպատակն է ԼԳԲՏԻՔ+ համայնքի հզորացումը, սկսնակ ակտիվիստների գիտելիքների մակարդակի բարձրացումը, ակտիվիստական գործունեության կարողությունների զարգացումը, հանրային խոսքի հմտությունների ձեռքբերումը և համայնքի խնդիրները արդյունավետ ձևով առաջնագիծ բերելը։

Ներկայացվելիք թեմաներն են՝

  • Իրավունք և արժանապատվություն
  • Կոնֆլիկտների հաղթահարում
  • Խոսքի ազատություն և հանրային խոսքի հմտություններ
  • Սեռականություն

LIFE եռօրյա տեղեկատվական հարթակը կազմակերպվում է Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները հանուն բազմազանության և հավասարության» ծրագրի շրջանակներում: