ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ LIFE2017 ԵՌՕՐՅԱ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԸ

2017թ.-ի, օգոստոսի 7-ից 9-ը, տեղի ունեցավ LIFE2017 եռօրյա տեղեկատվական հարթակը:

Ողջ երեք օրերի ընթացքում մասնակիցները մեծ ոգևորությամբ և ակտիվ մասնկացությամբ ներգրավված էին տեղեկատվական հարթակի ժամանակ ներկայացված թեմաների շուրջ քննարկումներին:
Տեղեկատվական հարթակի առաջին օրվա թեման  «Իրավունք և արժանապատվություն»-ն էր, որի փորձագետն էր  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (այսուհետ՝ ՆՍՀԿ) իրավաբան Անահիտ Մկրտչյանը: Ա. Մկրտչյանը տվեց մարդու իրավունքների հասկավության սահմանումը, ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները: Խոսվեց նաև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և մարդու իրավունքների եվրոպական դատարանի մասին, որին հաջորդ մասնակիցների ոգևորված մասնակցությամբ և քննարկումներով լի խմբային աշխատանք: Այնուհետև փորձագետը ներկայացրեց, թե ինչ է նշանակում մարդու արժանապատվությունը, որոնք են հիմնական իրավունքները և ազատությունը և որն է պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը: Այնուհետև մասնակիցների հետ խմբային աշխատանքի և ընդհանուր քննարկումների միջոցով ներկայացվեց պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառած վնասի հատուցման կարգը և պայմանները և խոսքի ազատության, վիրավորանքի, զրպարտության, ատելության խոսքի սահմանումները և տարբերությունները:

Հաջորդ օրվա թեմաներն էին «Կոնֆլիկտների հաղթահարում, խոսքի ազատություն, հանրային խոսքի հմտություններ»-ը, որոնց փորձագետ Էլվիրա Մելիքսեթյանը ֆասիլիտացման մեծ հմտությամբ ներկայացրեց հաղորդակցության  էությունը, հաղորդակցության կողմերը, խոսքային և ոչ խոսքային հաղորդակցությունը և հաղորդակցության չորս կողմերը: Այնուհետև հաջորդեց բուռն քննարկումներով ուղեկցվող  «Անառողջ հաղորդակցություն, հասկացություն կոնֆլիկտի մասին, կոնֆլիկտի պատճառները, փուլերը, ճգնաժամերը, կանխարգելման և հաղթահարման ուղիները՝ ներկայացված մոդելների միջոցով» թեման: Այնուհետև փորձագետի կողմից ներկայացվեց խոսքի ազատությունը, նրա պատկերացումները հասկացության մասին, հանրային խոսքը, հասկացության իմաստները, խոսքի կառուցումը, ազդեցության միջոցները և հանրային խոսքը տարբեր միջավայրերում, դրա ռիսկերը և հնարավորությունները, որը իրականացվեց դերային խաղի և խմբային աշխատանքի միջոցով:

Վերջին օրվա փորձագետ, ՆՍՀԿ աշխատակից Ալիկ Ուստյանը ներկայացրեց  «Սեռականություն» թեման: Խմբային աշխատանքի միջոցով հստակեցվեց մասնակիցների գիտելիքները վերը նշված թեմայի վերաբերյալ, որից հետո տրվեց սեռականության սահմանումը, խոսվեց նրա կոմպոնենտների մասին, մանրամասն ներկայացվեցին սեռական կողմնորոշումը և նրա տեսակները, բացատրվեց սեռական կողմնորոշման, սեռական ինքնության, ինքնընկալման և վարքագծի տարբերությունները: Մասնակիցների հետ ակտիվ երկխոսության և համատեղ աշխատանքների միջոցով, ներկայացվեց գենդերը, գենդերային դերը, ինքնությունը և արտահայտումը: Խոսվեց նաև տրանսգենդերության և նրա կոմպոնենտների մասին, որից հետո փորձագետը աղյուսակի միջոցով՝ մասնակիցների ներգարավվածությամբ, ներկայացրեց հետերոսեքսուալությունը և հոմոսեքսուալությունը տրանս* անձանց դեպքում: Հատուկ շեշտադրումով քննարկվեցին ինտերսեքսի դրսևորումները և ինտերսեքս անձանց հիմնախնդիրները:

Այնուհետև ընդհանուր եռօրյա տեղեկատվական հարթակի ամփոփում իրականացվեց ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանի և ՆՍՀԿ աշխատակից Արման Սահակյանի կողմից:

Ավարտին մասնակիցներին տրվեցին LIFE2017 վկայականները:

Ցանկանում ենք նշել, որ LIFE-ը կրելու է շարունակական բնույթ` իրականացվելով ամեն տարի: