ԼԱՅՖ տեղեկատվական հարթակի դիմումների ընդունում

Հարգելի ընկերներ,

Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստների և համախոհների համար մեկնարկում է «ԼԱՅՖ» (LIFE – Leadership, Information, Freedom, Equality) տեղեկատվական հարթակը:

«ԼԱՅՖ»-ի նպատակն է ԼԳԲՏԻՔ+ համայնքի հզորացումը, սկսնակ ակտիվիստների գիտելիքների մակարդակի բարձրացումը, ակտիվիստական գործունեության կարողությունների զարգացումը, հանրային խոսքի հմտությունների ձեռքբերումը և համայնքի խնդիրները արդյունավետ ձևով առաջնագիծ բերելը։

«ԼԱՅՖ»-ը կրելու է շարունակական բնույթ՝ կազմակերպվելով յուրաքանչյուր տարի:

Թեմաներ

  • Սեռականություն
  • Կոնֆլիկտների հաղթահարում
  • Իրավունք և արժանապատվություն
  • Խոսքի ազատություն և հանրային խոսքի հմտություններ

Երբ

2017թ․-ի օգոստոսի 7 – 9

Որտեղ

Վայրի և այլ կազմակերպչական հարցերի մասին համապարփակ տեղեկատվությունը կներկայացվի հավելյալ նամակով միայն ընտրված մասնակիցներին:

Ինչպես դիմել

Հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել մասնակցության ՀԱՅՏԱԴԻՄՈւՄԸ մինչև 2017թ.-ի հուլիսի 30-ը ներառյալ: