Արդարադատության նախարարությունը պատասխանել է «Նոր Սերունդ»-ի դիմումին

ministry-of-justice

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի անդամներ Արման Սահակյանն ու Գրիգոր Գևորգյանը դիմել էին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին` խնդրելով հարուցել կարգապահական վարույթ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Նարինե Բարսեղյանի, Լևոն Գրիգորյանի եւ Մարգարիտա Հարթենյանի նկատմամբ:

 

Հիմքը դատավորների ոչ իրավաչափ վարքագիծն է, որը դրսևորվել էր Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ներազդմամբ:

 

Արդարադատության նախարարությունից պատասխան է ստացվել Արման Սահակյանի և Գրիգոր Գևորգյանի դիմումի վերաբերյալ:

 

«Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դիմումը չի պարունակում դատավորների կողմից ՀՀ դատական օրենսգքրի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտում կատարելու վերաբերյալ առերևույթ հիմք»,- նշված է նախարարության աշխատակազմի ղեկավարի կողմից ուղարկված պատասխանում:

 

Նշենք, որ նույն դիմումը «Նոր Սերունդը» ուղարկել էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտնպանին: Վերջինիս ևս պատասխան է ստացվել, համաձայն որի, Արման Սահակյանի և Գրիգոր Գևորգյանի դիմումը որպես դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդում ներկայացվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով: