Ֆոնդահայթայթման մասնագետի թափուր աշխատատեղ

Աշխատանքի սկիզբը՝                2017թ․-ի սեպտեմբերի 3

 

Աշխատանքի նկարագրություն

 «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է «Ֆոնդահայթայթման մասնագետի» թափուր աշխատատեղի բաց մրցույթ:  

«Ֆոնդահայթայթման մասնագետ»-ը պատասխանատու է կազմակերպության ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված քայլերի նախաձեռնության և իրականացման համար:

Պարտականություններ

  • Ֆոնդահայթայթման պլանի կազմում
  • Պլանի համապատասխանեցում կազմակերպության ռազմավարական նպատակների և խնդիրների հետ
  • Հավանական դոնորների և այլ ֆինանսավորողների բազայի կազմում
  • Դրամաշնորհային ծրագրերի մշակում
  • Ֆոնդահայթայթման այլ տարբերակների կիրարկում՝ միջոցառումներ, նախաձեռնություններ, ակցիաներ և այլն
  • Արտքաին կապերի հաստատում, հաղորդակցություն և բանակացություններ
  • Այլ՝ ըստ գործատուի պահանջի։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն ծրագրերի կառավարման ոլորտում կամ համապատասխամ փորձի առկայություն
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հասարակական կազմակերպություններում ֆոնդահայթայթման ոլորտում
  • Դրամաշնորհային ծրագրերի մշակման փորձ
  • Գրավոր և բանավոր անգլերենի գերազանց գիտելիքներ
  • Միջանձնային, կազմակերպչական և գրավոր ու բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Ամենատարբեր նախաձեռնություններ ստանձնելու հմտություններ
  • Ինքնուրույն և թիմում աշխատելու, Տարբեր առաջադրանքներ կատարելու հմտություններ
  • Microsoft Outlook, Word, Excel, PowerPoint ծրագրերի գերազանց իմացություն
  • Ոչ խտրական վերաբերմունք հասարակության բոլոր անդամների նկատմամբ

Դիմելու ընթացակարգ
Ցանկացողները պետք է իրենց CV/Ռեզյումեն ուղարկեն [email protected] էլ.-հասցեով՝ “Subject” հատվածում նշելով «ֆոնդահայթայթման մասնագետ» մինչև 2017թ․-ի օգոստոսի 28-ը: Միայն նախնական փուլին ընտրված անձիք կհրավիրվեն հարցազրույցի: