Աութրիչ աշխատողների թափուր աշխատատեղի բաց մրցույթ

«Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը հայտարարում է աութրիչ աշխատողների թափուր աշխատատեղի բաց մրցույթ «ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելումը և տեղեկացվածության մակարդակի բարձրացումը ՏՍՏ-ների շրջանում Շիրակի, Լոռու մարզերում և Երևան քաղաքում» ծրագրի շրջանակներում:

Տևողությունը`           1 ամիս (փորձնական)` երկարացման հնարավորությունով
Աշխատավայրը` Հայաստան, ք. Երևան
Պաշտոնը`                     Աութրիչ աշխատող
Սկիզբը` 01.07.2017 թ.
Հաշվետու է Ծրագրի ղեկավարին
Դիմումների վերջնաժամկետ` 17.07.2017 թ.

Պաշտոնի նկարագրություն  

Այս պաշտոնի հիմնական գործառույթները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով` շահառուների հայտնաբերում, առաջնային խորհրդատվության տրամադրում շահառուներին, գործավարություն, հանդիպումների և սեմինարների կազմակերպում:

Պարտականություններ

  1. Հայտնաբերել հավանական շահառուներին
  2. Տրամադրելխորհրդատվություն անվտանգ սեռական հարաբերությունների եւ վարքագծի, ինչպես նաև պահպանակների և քսանյութերի օգտագործման վերաբերյալ
  3. Շահառուներին տրամադրել  պահպանակներ, լուբրիկանտներ և տեղեկատվական նյութեր. Կազմակերպել և իրականացնել փոխօգնության խմբեր ու հանդիպումներ շահառուների հետ
  4. Շահառուներին տրամադրել տեղեկատվություն կամավոր խորհրդատվության և հետազոտության ծառայությունների վերաբերյալ, ուղղորդել օգտվելու ԿԽՀ ծառայություններից, անհրաժեշտության դեպքում ուղեկցել
  5. Իրականացնելաութրիչ աշխատանք մարդաշատ վայրերում
  6. Թիրախային խմբերի հետ իրականացնել միջոցառումներ, քննարկումներ
  7. Մասնակցել աշխատակազմի հանդիպումներին, ժողովներին, ներկայացնել կազմակերպված միջոցառումների և թիրախ խմբերի հետ շփման արդյունքները
  8. Վերադասին տրամադրել աշխատանքի մասին ամսական հաշվետվություն համաձայն պահանջների
  9. Պատվիրատուի կողմից կազմակերպված դասընթացների և այլ միջոցառումների ժամանակ ապահովել նվազագույնը 5 (հինգ) շահառուների մասնակցություն
  10. Պահպանել շահառուի և նրա հետ տարված աշխատանքի, կատարված աշխատանքների հաշվետվությունների, այդ թվում շահառուներին բաժանված պարագաների և նյութերի քանակի մասին գաղտնիությունը
  11. Իրականացնել տեղային այցեր և մշտադիտարկումներ համաձայն Պատվիրատուի հրամանի:
  12. Պատվիրատուի հրահանգներին և ներքին կանոնակարգին համապատասխան իր աշխատանքը կատարել անձամբ, պատշաճ, ազնվորեն և բարեխիղճ՝ համաձայնեցված աշխատաժամանակի ընթացքում
  13. Պատվիրատուի պահանջով վերջինիս տրամադրել մատուցվող Ծառայությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն
  14. Կատարել այլ համապատասխան պարտականություններ ըստ պահանջի

Պահանջվող որակավորում

  • Աութրիչ աշխատանքների փորձ
  • ՄԻԱՎ և ՁԻԱՀ-ի մասին գիտելիքների նվազագույն իմացության առկայությունը ցանկալի է
  • Համակարգչային ծրագրեր՝ MS Office, Internet Outlook
  • Տվյալների վերլուծության ունակություն
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը խրախուսվում է
  • Թիմում աշխատելու ունակություններ
  • Լավ հաղորդակցման ունակություններ
  • Ստեղծագործական ջիղ
  • Պատրաստակամություն աշխատելու ըստ գործատուի պահանջների

Ցանկացողները պետք է իրենց ինքնակենսագրականները հայերեն տարբերակով ուղարկեն [email protected]  էլ. հասցեին մինչև 2017թ.-ի մայիսի 31-ը` նպատակ դաշտում նշելով «Աութրիչ» բառը: