ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների հզորացում

2017 թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն իրականացնելու է «ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության վերացման» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԻԼԳԱ-Եվրոպա և COC Netherlands կազմակերպութունների կողմից:

Գործողություններն ուղղված են Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ առկա խտրականության հաղթահարմանը:

Թիրախային խմբեր/շահառուներ.

  • ԼԳԲՏԻ անձինք և նրանց ընտանիքները
  • Հայաստանյան ՔՀԿ-ներ
  • Հայաստանյան ԶԼՄ-ներ

Ընդհանուր նպատակը.

Առաջխացացնել ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և սոցիալական կայքերի հզորացումը ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ առկա խտրականության դեմ պայքարում:

Նպատակներն են.

  1. Զարգացնել ՀՀ 10 մարզերի և Երևանի ՔՀԿ-ների ներկայացուցիչների կարողությունները՝ հանուն ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության:
  2. Զարգացնել ՀՀ 10 մարզերի և Երևանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների կարողությունները՝ հանուն ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության: