Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման համապարփակ զեկույց

IDAHOT2016_comprrep_ArmՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ 2016 թ.-ի մայիսի 17-ին կազմակերպել էր «Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններ՝ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության համար» թեմայով կոնֆերանս, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել օրենսդրական այն փոփոխությունների անհրաժեշտությունը, որոնք կնպաստեն ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանական մեխանիզմների ստեղծմանը և նրանց՝ հասարակության մեջ ինտեգրմանը:

Կոնֆերանսը կազմակերպվել էր Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դասպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Օրենքի գերակայությունը հանուն փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Grutyun-Vostikanutyun«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն գրություն է ուղարկել ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպա­րյա­նին, որում մասնավորապես ասվում է. «Մենք ունենք մտավախություն, որ Քրիստ Մանարյան օգտատիրոջ կողմից հնչեված հրապարակային սպառնալիքները և ատելության կոչերը կարող են վերածվել փաստացի իրական գործողությունների, այն է՝ ատելության և խտրականության հիմքով հանցագործությունների: Հարգարժան պ-ն Գասպարյան, խնդրում ենք հիմք ընդունել այս տեղեկատվությունը և տալ իրավական ընթացակարգ՝ ապահովելով թե՛ կազմակերպության և թե՛ վերջինիս աշխատակիցների անվտանգությունը, ինչպես նաև վերջիններիս ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների ազատ և անկաշկանդ իրականացումը»:

2016թ-ի մայիսի 30-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը ՀՀ Ոստիկանության Շտաբի պետի տեղակալ պարոն Ա․Սարգսյանից ստացել է թիվ 2/3-2-1953 գրությունը, որտեղ նշված է․

․․․ՀՀ Ոստիկանության պետին հասցեագրված Ձեր դիմումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ հետաքննությամբ հետագա ընթացքը որոշելու համար․․․։

ՀՈՄՈՖՈԲԻԱՅԻ ՆՈՐ ԱԼԻՔ

G7 site

Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ մայիսի 17-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կազմակերպած «Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններ` ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության համար» թեմայով կոնֆերանսից և այդ օրը այլ ՀԿ-ների կողմից նախաձեռնած միջոցառումներից հետո համացանցում ստեղծվել է ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ատելության խոսք և թշնամանք տարածող կայք` http://stop-g7.com/, որում հրապարակված նյութերը մի քանի էջերով ու մի խումբ մարդկանց կողմից տարածվում են Facebook-ում: Կայքը երկլեզու է՝ հայերեն և ռուսերեն, և մինչ այժմ այնտեղ հրապարակվել են «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը համասեռամոլություն է քարոզում», «Այլասերվածների և իրենց հովանավորների օպերացիան Հայաստանում», «ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանների մասնակցությունը այլասերվածների փակ հավաքին» և «Այլասերվածների պաշտպան Լարա Ահարոնյան, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի նախագահ» հոդվածները հայերեն և ռուսերեն թարգմանություններով, որոնք չեն մեկնաբանվել կայքում, բայց փոխարենը stop-g7.com կաքի և Համահայկական ծնողական կոմիտեի ֆեյսբուքյան էջերում ունեցել են ընդհանուր առմամբ մոտ 366 հավանում, 212 տարածում և 143 մեկնաբանություն:

«Հայոց աշխարը» մայիսի 28-ին հրապարակել է «Միայն ժողովրդի դիմադրությամբ հնարավոր կլինի կանխել այլասերումների օրինականացումը Հայաստանում» վերնագրով հարցազրույց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Այվազյանի հետ: Այն վերահրապարակվել է http://armsovereignty.com/ կայքում և տարածվել Հայահայկական ծնողական կոմիտեի էջում և ունեցել մոտ 32 հավանում, 3 տարածում և 2 մեկնաբանություն:

Ի պատասխան՝ LGBTnews.am կայքը հրապարակել է  «Հոմոֆոբիայի կեղծ ալիք, կամ ինչու են աղմկում մարգինալները» վերնագրով հոդված, որտեղ հոդվածագիրը փորձել է մեկնաբանել վերոնշյալ հրապարակումների պատճառները:

Բեռնել ամբողջական զեկույցը  111