«Մարդու իրավուքներն ու ՄԻԱՎ-ը» սեմինար

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն մշտապես կարևորել է մարդկանց ինչպե՛ս ՄԻԱՎ-ի, այնպե՛ս էլ մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկելը և հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներին նոր գիտելիքներ փոխանցելը։ 
Այդ նպատակով 2017թ. նոյեմբերի 1-ին Երևանում  «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպում է հերթական սեմինարը՝ «Մարդու իրավուքներն ու ՄԻԱՎ-ը» թեմայով՝ երիտասարդների համար։ Սեմինարին կարող են մասնակցել տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներ՝ առավել ակտիվ քննարկում ծավալելու նպատակով։ 
Սեմինարի հիմնական նպատակն է բարձրացնել երիտասարդների շրջանում ՄԻԱՎ-ի և մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը և ստեղծել հանդուրժողական մթնոլորտ սեմինարի մասնակիցների միջև։
Սեմինարին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև սույն թվականի հոկտեմբերի 25-ը։