ՄԻԱՎ-ը և ԼԳԲՏԻՔ ակտիվիզմը թեմայով աշխատանքային հանդիպում Բրյուսելում

2017թ.-ի փետրվարի 8-ից 10-ը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ աշխատակից Արման Սահակյանը մասնակցեց ILGA-Europe կազմակերպության կողմից Բրյուսելում կազմակերպված «Կարողությունների զարգացում. ԼԳԲՏԻՔ հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների դերը ՄԻԱՎ-ի և այլ սեռավարակների կանխարգելման ոլորտում» աշխատանքային հանդիպմանը:

Հանդիպման երկու օրերի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները՝

  • Թիրախային խմբերի հասկացությունը և սահմանումները
  • ՄԻԱՎ-ը, դրա կանխարգելումը, փոխանցման ուղիները և բուժումը (նոր մոտեցումներ)
  • Այլ սեռավարակներ
  • ԼԳԲՏԻՔ համայնքը և ՄԻԱՎ-ի ոլորտում առկա ակտիվիզմը
  • ՄԻԱՎ-ի ոլորտում ԼԳԲՏԻՔ ակտիվիզմի պատնեշները և դրանց հաղթահարման ուղիները
  • Շահերի պաշտպանությունը երկրներում PreP-ի խթանման համար:

Հանդիպման ամենակարևոր հատվածն էր PreP-ի՝ որպես ՄԻԱՎ-ի կանխարգելման նոր մոտեցման քննարկումը աշխարհում և այդ ուղղությամբ շահերի պաշտպանության ռազմավարության ուրվագծումը:  

Հանդիպման ավարտին մասնակիցները մշակեցին համագործակցության նախագծերի իրականացման պլան առաջիկա 2-3 տարիների ընթացքում:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. PrEP-ը ՄԻԱՎ-ի կանխարգելման նախակոնտակտային պրոֆիլակտիկա է, որն իրականցվում է հակառետրովիրուսային դեղորայքի միջոցով մինչ սեռական հարաբերություն ունենալը (Աղբյուրը՝ Առողջապահության Համաշխարհային Կազմերպություն):