ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների կասկադի վերաբերյալ աշխատանքային հանդիպում

2017թ-ի հոկտեմերի 12-13-ը Էստոնիայի Թալլինն քաղաքում տեղի ունեցավ ՏՍՏ-ների շրջանում ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների կասկադի վերաբերյալ աշխատանքային հանդիպումը:

«Առողջության իրավունք» ծրագիրն իրականացնող հինգ երկրների, այդ թվում՝զ Հայաստանի ներկայացուցիչները, քննարկեցին ծառայությունների կասկադի օգտագործման, վերլուծության և շահերի պաշտպանության գործընթացում արդյունքների կիրառման հարցերը:

«Առողջության Իրավունք» ծրագիրն իրականացվում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից և ֆինանսավորվում է Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) միջոցով, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից: