Ինչպե՞ս խուսափել ատելության խոսքից. ինտերակտիվ սեմինար լրագրողների համար

Հատուկ բեմականացումներ, դերախաղեր, «Իրավունքների երկրի» հատակագծում, ակտիվ քննարկում. այս ամենը տեղի էր ունենում Գյումրիում՝ փետրվարի 10-12ը, որի ընթացքում «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն մարզերի և մայրաքաղաքի լրագրողների համար հատուկ սեմինար էր կազմակերպել:

 

Եռօրյա դասընթացի ժամանակ ներկայացվեցին և քննրկվեցին «Խոսքի ազատություն եւ ատելության խոսք», «Խարան եւ խտրականություն, խոշտանգումներ», «Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաներն ու ազգային օրենսդրությունը» թեմաները: Տեղեկատվությունը լրագրողներին մատուցվում էր ոչ թե դասախոսությունների, այլ ինտերակտիվ մեթոդով, որտեղ լրագրողներն իրենք դերակատարություն ունեին և գործնական աշխատանքների միջոցով էին բացահայտում հասարակությունում տարբեր սոցիալական խմբերի հանդեպ առկա խտրականության դրսևորումները և արձագանքում դրանց:

 

 

Սեմինարը կազմակերպվել էր «ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության վերացման» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ILGA-Europe և COC Netherlands կազմակերպութունների կողմից: