Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի անդամները շնորհավորում են բոլորին՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան կապակցությամբ:

«Սիրելի մարդիկ, ի սրտե շնորհավորում եմ այս գեղեցիկ տոների կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, փոխադարձ հարգանք, սեր և հավասարություն: Թող, որ 2017 թվականը հնարավորություն ընձեռի խտրականությունը մեր հասարակությունում ի սպառ վերացնելու համար»:

Արման Ս.

«Հարգելիներս, Շնորհավորում եմ Ձեզ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Թող գալիք նոր տարին բոլորիս համար լինի ձեռբերումների, վերելքների և հաջողությունների տարի»:

Հայարփի Նորեյան

«Նոր Տարում ցանկանում եմ, որպեսզի բոլորը լինեն առողջ և հոգ տանեն իրենց հարազատների և սիրելիների մասին։ Եղեք սիրով և հարգանքով»։

Արտյոմ Մովսեսյանց

 

«Սիրելի ընթերցող, ի սրտե շնորհավորում եմ Քո Ամանորն ու Սուրբ ծնունդը: Թող 2017 թվականը լինի անձնական երջանկության և իրավունքների պաշտպանության տարի»:

Սիրով ու հանգանքներով` Նարե 

«Մաղթում եմ որ 2017 թվականը պատմության մեջ զետեղի միայն լավ ու դրական իրադարձություններ: Մարդկանց մեջ ավելանա լավատեսությունն ու հոգևոր ներդաշնակությունը»:

Դավիթ Շահբազյան

 

«Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Ցանկանում եմ, որ 2017 թվականը լինի առողջության, սիրո, ուրախության, երջանկության տարի և թող   ընձեռի նորը բացահայտելու հնարավորություն»:

Սիրով՝ Տիրուհի

«Հարգելի ընթերցող, շնորհավորում եմ բոլորիս Նոր Տարվա կապակցությամբ: Ցանկանում եմ, որ 2017 թվականը լինի պակաս դժվարություններով և լի հաջողություններով տարի: Թող ձեր ներսի լույսը երբեք չմարի»:

Արման Ղարիբյան

 

«Սիրելի բարեկամ, Նոր տարին եւ հատկապես Սուրբ ծնունդն այն բացառիկ տոներն են, որ միավորում են բոլորիս` անկախ ամեն ինչից: Դրանք տոներ են, որ առիթ են տալիս ամփոփելու անցնող տարին, ծրագրելու անելիքները, մտորելու գալիքի մասին: Իվերջո, դրանք տոներ են, որոնցից հույս է ճառագում, մարդեղություն բխում, միմյանց հանդեպ սեր եւ հանդուրժողականություն ծորում: Այնպես որ` ե՛ւ Ամանորը, ե՛ւ Սուրբ ծնունդը մեզ համար նվիրական տոներ են,յուրաքանչյուրիս համար սպասված տոներ: Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ»:

Լևոն Չիլինգարյան