Հզորացած ՔՀԿ-ներ` հանուն ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խարանի և խտրականության վերացման

2017թ.-ի սեպտեմբերի 15-ից 18-ը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի ունեցավ «ՔՀԿ-ների հզորացում՝ հանուն ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խարանի և խտրականության նվազեցման» դասընթացը, որը կազմակերպվել էր «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի կողմից՝ «ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ներն առաջնագծում՝ Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խտրականության վերացման նպատակով» ծրագրի շրջանակներում:

Դասընթացի ընթացքում ներկայացվեցին հետևյալ թեմաները` «Մարդու իրավունքներ. տեղական և միջազգային օրենսդրություն և կոնվենցիաներ», «Խոսքի ազատություն և ատելության խոսք», «Խարան և խտրականություն», «Խոշտանգում»:

Ներկայացված թեմաները ներառում էին և տեսական, և գործնական աշխատանքներ, տեսահոլովակների դիտում, իրավիճակային խնդիրների քննարկումներ, խմբային աշխատանքներ, դերախաղեր, աշխույժ քննարկումներ և բազմաթիվ այլ հետաքրքիր և ուսուցողական աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ դասընթացն անցավ հագեցած, ակտիվ և աշխույժ մթնոլորտում: Մասնակիցները մեծ հետաքրքությամբ մասնակցեցին բոլոր աշխատանքներին ու քննարկումներին: Ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ:

Դասընթացն իրականացվել է «ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ներն առաջնագծում՝ Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խտրականության վերացման նպատակով» ծրագրի շրջանակներում Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան, Անցումային Առաջխաղացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ: