Տաք Գինի, Տաք Զրույցներ
2017 թվականի հոկտեմբերի 27-ին «Նոր Սերունդ» ՀԿ-ի գրասենյակում տեղի կունենա «Տաք Գինի Տաք Զրույցներ» միջոցառումը։
Միջոցառման ընթացքում կպատրաստենք տաք գինի (գլինտուեին), կզրուցենք միջհամայնքային խնդիրների և կարիքների մասին, ինչպես նաև միջոցառման ընթացքում կտրամադրվի իրավաբանական խորհրդատվություն և կզրուցենք առողջապահության ոլորտում տեղի ունեցած իրավախախտումների վերաբերյալ։
Միջոցառման նպատակն է ստեղծել միջհամայնքային ջերմ մթնոլորտ և ստանալ ճշգրիտ պատասխաններ իրավաբանական և առողջապահական հուզող հարցերին։