Կարլ Ֆրիդրիխ Գյորդելեր քոլեջի մրցույթ

Արդյունավետ կառավարման Գյորդելեր քոլեջը միամյա գերմանալեզու վերապատրաստման ծրագիր է` Ռոբերտ Բոշ հիմնադրամի և Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության համագործակցությամբ: Այն նախատեսված է նոր սերնդի ղեկավար ուժերի համար, ովքեր մեր վաղվա օրվա համար պատրաստ են պատասխանատվություն ստանձնել աշխարհի հանդեպ: Քոլեջի մեկ ուսւմնական տարվա ընթացքում մասնակիցները մասնակցում են երեք սեմինարների և իրականացնում են սեփական նախագիծ իրենց հայրենիքում: Ծրագրին մասնակցել կարող են քսան տարին լրացած գերմանախոս ղեկավար ուժեր Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Սերբիայից, Թուրքիայից և Ուկրաինայից:  Ծրագիրը, որպես քոլեջի տնօրեն, ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ՝ պրոֆեսոր Գյունթեր Ֆերհոյգենը:

Գյորդելեր քոլեջի կողմից ընտրված մասնակիցները`

  • կարևոր կապեր են հաստատում Գերմանիայի և Եվրոպական Միության հասարական, քաղաքական և վարչական ոլորտների բարձրակարգ մասնագետների հետ,
  • կատարելագործվում են վարչական մոդեռնիզացիայի և արդյունավետ կառավարման թեմաներում (օրինակ`օրենքի գերակայություն, կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, քաղաքացիական երկխոսություն) և ստանում են գերմանական համալսարանի համապատասխան սերտիֆիկատ,
  • ներսում ծանոթանում են գերմանական հաստատություններին, որոնք գործում են նույն դաշտերում, ինպես իրենց երկրի հաստատությունները,
  • զարգացնում են իրենց ղեկավարելու հմտությունները և ձեռք բերում գիտելիքներ՝ նախագծային կառավարման ոլորտներում,
  • փորձառու նախագծային կառավարման մասնագետի օգնությամբ իրենց հայրենիքում իրականացնում են սեփական նախագիծ,
  • դառնում են Եվրոպայի ակտիվ ղեկավար անհատականությունների միջազգային ցանցի մի մաս:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը` 2017թ. փետրվարի 20-ն է:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել  www.goerdeler-kolleg.de

Կոնտակտային անձ Գերմանիայում` Քլեր Լուիզա Լայֆերտ (+49 30 254231-92, [email protected])

Կոնտակտային անձ Հայաստանի Հանրապետությունում՝
Սահակյան Գայանե
([email protected])