Արման Փիլոյան ՆՍՀԿ կամավոր, Ամառային ակադեմիայի մասնակից

2017 թ.-ի Օգոստոսի 5-12, «Նոր Սերունդ» Մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչ, կամավոր Արման Փիլոյանը  հրաշալի օրեր անցկացրեց Գերմանիայի Բարետալ քաղաքում՝ «djo-գերմանական երիտասարդությունը Եվրոպայում» կազմակերպության և Գերմանիայի ռուսալեզու երիտասարդության JunOst e.V. միության կողմից կազմակերպված ամառային ակադեմիայում: Մեր մասնակիցը ակադեմիայից վերադարձավ մեծ տպավորություններով և լավ հիշողություններով, նոր լավ ընկերներով, զինված նորանոր հմտություններով և հիանալի փորձառությամբ.

«7  օր, 80 մասնակից, 4 խումբ և խարույկի վրա այրված 2 կիթառ: Սա նշանակում է Բարետալ: Բարետալը վայր է, որտեղ սկսում ես հավատալ հրաշքների, որտեղ էական չէ դու մասնագիտությամբ բժիշկ ես, հոգեբան, իրավաբան, թե երաժիշտ, որտեղ էական չէ ազգությունը, սեռը և դավանանքը: Սա ճամբար է, որը լեցուն է սիրով, հարգանքով ու հանգստությամբ: Այստեղ, մարդիկ մաքսիմալ իրական են, համարձակ և հոգատար: 7 օր, որոնք անցան մի ակնթարթի պես, որտեղ անցկացվեցին բազմաբնույթ սեմինարներ և որտեղից շատ լավ հիշողություններ մնացին ու լավ ընկերներ»:

Արման Փիլոյան

ՆՍՀԿ կամավոր,

Ամառային ակադեմիայի մասնակից