ERASMUS+ երիտասարդական փոխանակման ծրագրի մասին դասընթաց

2017 թվականի մարտի 14-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ ERASMUS+ երիտասարդական փոխանակման ծրագրի մասին դասընթացը, որն անցկացնում էր Սոֆյա Պիրադյանը:
Դասընթացի սկզբում Ս. Պիրադյանը հարցման միջոցով ճշտեց մասնակիցների տեղեկատվացության մակարդակը վերը նշված ծրագրի մասին, որից հետո ներկայացրեց թե ինչ ծրագիր է   ERASMUS+-ը , որն է նրա առաքելությունը և ինչ նպատակներ ունի:
Այնուհետև Ս.Պիրադյանը ներկայացրեց ՀՀ-ում ծրագրի ներկայիս գործող ծրագրերը և տվյալ ծրագրերի ընթացակարգը: Խոսվեց նաև ERASMUS+-ի բյուջեի և ծրագրի թափանցիկության մասին: