ՔԿՀ-ների դիտորդական խմբի անդամներին արգելել են մտնել Նուբարաշեն և Կենտրոն ՔԿՀ-ներ

2017թ․-ի ապրիլի 2-ին, ժամը 11:00-ին <<Նուբարաշեն>> և 12։35-ին <<Կենտրոն>> քրեակատարողական հիմնարկներում խոչընդոտել են <<Նոր Սերունդ>> Մարդասիրական ՀԿ աշխատակից Արման Սահակյանի և <<Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների>> ՀԿ աշխատակից Հասմիկ Հարությունյանին՝ կատարելու իրենց դիտորդական աշխատանքը, ովքեր հանդիսանում են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ։ Մասնավորապես՝ վերջիններս ցանկացել են մտնել <<Նուբարաշեն>> և <<Կենտրոն>> ՔԿՀ-եր՝ որպես ընտրությունների դիտորդատական անձնակազմի անդամ, սակայն նրանց խոչընդոտել են՝ պատճառաբանելով, որ նրանք գրանցված չեն դիտորդական անձնակազմի ցուցակում։ Այնուհետև Արման Սահակյանը և Հասմիկ Հարությունյանը ներկայացրել են իրենց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ լինելու փաստը հավաստող ապացույց վկայականը և ցանկություն հայտնել մտնել ՔԿՀ ու իրականացնել օրենքով իրենց վերապահված լիազորությունները․ դիտարկել խցեր և հանդիպել ահազանգած դատապարտյալի հետ: Սակայն այս անգամ ևս նրանց մուտքը խոչընդոտել են՝ պատճառաբանելով, որ <<Նուբարաշեն>> ՔԿՀ-ի  ընտրատեղամասի տարածքը գնտվում է խցեր տանող միջանցքում, իսկ <<Կենտրոն>> ՔԿՀ-ում նշել են, որ ընտրություններ են, այդ պատաճառով ՔԿՀ-ների դիտորդները չեն կարող կատարել իրենց դիտորդական աշխատանքը: