«Առողջության իրավունք» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհի մրցույթի շնորհանդես

2017թ.-ի հուլիսի 27-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ «Տղամարդկան առողջության Եվրասիական կոալիցիայի» (ECOM) կողմից մեկնարկված  «Առողջության իրավունք» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհի մրցույթի շնորհանդեսը:

Շնորհանդեսին մասնակցում էին ինչպես նորաստեղծ ՀԿ-ների ներկայացուցիչներ և ակտիվիստներ, այնպես էլ ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ:
Շնորհանդեսի ժամանակ ՆՍՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը ներկայացրեց մեկնարկված դրամաշնորհի նպատակը, խնդիրներն ու թիրախ խմբերը:

Որից հետո մասնակիցներն իրենց հարցերն ուղղեցին ինչպես ՆՍՀԿ նախագահին, այնպես էլ տեսազանգի միջոցով ECOM-ի ծրագրերի ղեկավար Ելենա Գերմանին և իրավական հարցերով շահերի պաշտպանության փորձագետ Յուրի Յորսկիին:

 

Հակիրճ տեղեկատվություն՝