Քննարկում ՄԻԱՎ-ին առնչվող ծրագրերը և ծառայությունները պետական ֆինանսավորմամբ իրականացնելու թեմայով

2017թ.-ի փետրվարի 10-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում «Դրական մարդկանց հայկական ցանց», «ՁԻԱՀ-ի կանխարգելման միավորում», «Ներուժ Զարթոնք», «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ների և Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի փորձագետ Ելենա Նեչոսինայի հետ:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել Գլոբալ Ֆոնդի ծրագրերի ավարտից հետո ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունները պետական բյուջեից ֆինանսավորման անցնելուն վերաբերող հաշվետվության արդյունքները: Հանդիպման մասնակիցները քննարկել են պետական ֆինանսավորմանը անցնելու հարցերը՝ ըստ փաստաթղթի, որը կազմվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Հայաստանի համայնքային կազմակերպությունների ազգային քննարկումների հիման վրա:

Ըստ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքի՝ խնդրի հիմնական պատճառներն են պետական բյուջեից թիրախային խմբերին և  ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց  ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունները պետական ֆինանսավորմամբ տրամադրելու հարցում հասարակական կազմակերպությունների հետ հաղորդակցության պակասը; թիրախային խմբերի, մասնավորապես ԼԳԲՏԻ, ԹՆՕ, ԿՍԿ և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության բարձր մակարդակը, նշված ոլորտներում խտրականության կանխարգելման իրավական մեխանիզմների բացակայությունը, թիրախային խմբերի և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց՝ ՄԻԱՎ-ի հետազոտության, բուժման, խնամքի և  աջակցության ծառայությունների հասանելիության խոչընդոտները: