Ատելության կոչերը հովանավորող դատավորների նկատմամբ վարույթ չեն հարուցի

 

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի անդամներ Արման Սահակյանն ու Գրիգոր Գևորգյանը դիմել էին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին` խնդրելով հարուցել կարգապահական վարույթ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Նարինե Բարսեղյանի, Լևոն Գրիգորյանի եւ Մարգարիտա Հարթենյանի նկատմամբ:

 

Նույն դիմումը «Նոր Սերունդը» ուղարկել էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտնպանին, վերջինս էլ դիմումը որպես դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդում ներկայացվել էր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով:

 

Հանձնաժողովը պատասխանել է Պաշտպանի հաղորդմանը`մերժելով վարույթի հարուցումը: Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ: