Մոնիթորինգային այց Հայաստանում Չեխիայի Հանրապետության Դեսպանությունից

2017 թվականի օգոստոսի 4-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի (այսուհետ՝ ՆՍՀԿ) գրասենյակ մոնիթորինգային այց կատարեցին Հայաստանում Չեխիայի Հանրապետության  Դեսպանատան ղեկավարի տեղակալ, առաջին քարտուղար Անի Շագինյանովան և առևտրի և տնտեսական բաժնի ղեկավար Դավիթ Դիլանյանը: Այցի նպատակն էր Հայաստանում Չեխիայի Հանրապետության Դեսպանատան, Անցումային Առաջխաղացման ծրագրի  կողմից ֆինանսավորվող «ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ներն առաջնագծում՝  Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց  հանդեպ խտրականության վերացման նպատակով» | ծրագրի ընթացակարգի քննարկումը, որի ժամանակ դեսպանատան ներկայացուցիչները ՆՍՀԿ-ի աշխատակազմին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը: Իսկ ՆՍՀԿ աշխատակազմը ներկայացրեց մինչ օրս արված ծրագրային գործողությունները և այն բոլոր ռազմավարական փաստաթղթերը, որով առաջնորդվում է կազմակերպությունը ծրագիրն իրականցնելիս