Մեկնարկեց «ՔՀԿ-ների հզորացում՝ հանուն ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խարանի և խտրականության նվազեցման» դասընթացը

2017 թ.-ի սեպտեմբերի 15-ին Գյումրիում  մեկնարկեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից, «ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ներն առաջնագծում՝  Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց  հանդեպ խտրականության վերացման նպատակով» ծրագրի շրջանակներում, կազմակերպված «ՔՀԿ-ների հզորացում՝ հանուն ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խարանի և խտրականության նվազեցման» քառօրյա դասընթացը:

Դասընթացի նպատակն է հասարակական կազմակերպությունների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը ` «Մարդու իրավունքներ. տեղական և միջազգային օրենսդրություն և կոնվենցիաներ», «Խոսքի ազատություն և ատելության խոսք»,  «Խարան և խտրականություն», «Խոշտանգում» թեմաների վերաբերյալ:

Դասընթացը տևելու է 4 օր՝ սեպտեմբերի 15-ից 18-ը: Դասընթացի ընթացքում ներկայացվելու են հետեւյալ թեմաները՝

Մարդու իրավունքներ․ տեղական և միջազգային օրենսդրություն և կոնվենցիաներ

Խոսքի ազատություն և ատելության խոսք

Խարան և խտրականություն

Խոշտանգում

Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է:

«ՔՀԿներն ու ԶԼՄներն առաջնագծում՝  Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց  հանդեպ խտրականության վերացման նպատակով» ծրագիրն իրականացվում է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանության, Անցումային Առաջխաղացման ծրագրի  ֆինանսական աջակցությամբ