«ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում սեռականության ոլորտում», երկօրյա դասընթացի հրավեր

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպում է «ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում սեռականության ոլորտում» երկօրյա դասընթաց:

Երբ՝ դեկտեմբեր 14-15, 2017թ.

Որտեղ՝ ընտրված մասնակիցները կտեղեկացվեն հավելյալ նամակով

Թեմա՝ «Սեռականություն»

Դասընթացի նպատակն է ՔՀԿ ներկայացուցիչների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը «Սեռականություն» թեմայի վերաբերյալ:

Դուք կարող եք մասնակցել դասընթացին, եթե՝

  • Աշխատում եք հայաստանյան որևէ հասարակական կազմակերպությունում
  • Հանդիսանում եք ՀԿ կամավոր/ակտիվիստ
  • Կարևորում եք մարդու իրավունքները և անտարբեր չեք ԼԳԲՏԻ անձանց առնչվող հիմնախնդիրներին
  • Ցանկանում եք ստանալ և ընդլայնել գիտելիքները սեռականության ոլորտում

Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է:

Մասնակցությունն անվճար է։ Դասընթացի ընթացքում հյուրանոցում կացության և սննդի ծախսերը հոգում է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն:

Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2017 թ.-ի դեկտեմբերի 11-ը:

Ընտրված մասնակիցներին կուղարկվի պաշտոնական հրավեր և տեղեկատվական փաթեթ:

Կանխավ շնորհակալություն ենք հայտնում հետաքրքրվածության համար: