Հանցագործության հիմքով կասկածյալ տրանս* անձի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվեց և քրեական հետապնդումը դադարեցվեց
2017թ.-ի նոյեմբերի 2-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպությունը գրանցեց իր հերթական հաջողությունը:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից որոշում կայացվեց Պ.Ա.-ի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Չնայած Տուժողի կողմից տրված ցուցմունքների, այնուամենայնիվ կատարված առերեսումների ու այլ դատավարական գործողությունների արդյունքում ապացուցվեց «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպության վստահորդ Պ.Ա.-ի առնչության բացակայությունը կատարված հանցագործությանը:
Վերջինիս պաշտպանությունն իրականացվում էր «Նոր Սերունդ» Մարդասիրական Հասարակական Կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանի կողմից:
Հիշեցնենք, որ Պ.Ա.-ն մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցագործության կատարման մեջ (ավազակությունը՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ):