Հանդիպում-քննարկում նվիրված ՁԻԱՀ-ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն կազմակերպել էր հանդիպում-քննարկում տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Բացման խոսքով հանդես եկավ «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ՝ Սերգեյ Գաբրիելյանը, որը հակիրճ ներկայացրեց ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը։
Բացման խոսքը շարունակեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, որը նույնպես ներկայացրեց Հայաստանում գոյություն ունեցող ԼԳԲՏԻ անձանց հանդեպ խտրականության հետ կապված հիմնախնդիրները և ողջունեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գործունեությունը այդ ոլորտում։
ՄԻԱՎ-ի գծով փորձագետ Միհրան Սևումյանը ներկայացրեց «ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների կարիքի և որակի գնահատում՝ ՏՍՏ-ների, Տրանս* անձանց, ԿՍԿ-ների, ԹՆՕ-ների և ՄԻԱՎ-ով ապրող անձանց շրջանում» հետազոտության ու գնահատման հակիրճ նկարագիրը, որը իրականացվել էր Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանում ՄԻԱՎ-ին հակազդման համար քաղաքացիական հասարակության կառույցների աջակցություն և հզորացում» ծրագրի շրջանակներում: Այնուհետև ծրագրի ֆինանսական փորձագետ Ահարոն Բարսեղյանը ներկայացրեց իրականացված հետազոտությունների ֆինանսական վերլուծությունը:
Երկու հետազոտությունների արդյունքները նախատեսվում է ներկայացնել որպես առաջարկ ՀՀ ՄԻԱՎ-ին և ՁԻԱՀ-ին հակազդման 2017-2021թթ. ազգային ծրագրում ներառելու համար:
Կազմակերպության իրավաբաններ Հայկ Հայրապետյանն ու Անահիտ Մկրտչյանը ներկայացրեցին Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում կատարված առոջապահության ոլորտում մարդու իրավունքների խախտման դեպքերի փաստագրման արդյունքերը, իրավական օրենսդրության հետազոտությունը, կազմակերպության կողմից վարվող իրավաբանական գործերի ընթացքը, գրանցված հաջողությունները և իրավական համակարգում առկա օրենսդրական բացերը:
Քննարկվեց նաև առավել ռիսկային խմբերի ներկայացուցիչների ներգրավվածության անհրաժեշտությունը որոշումների կայացման գործընթացում, ինպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմի փոփոխման և համալրման համար ՏՍՏ և Տրանս* համայնքներից ներկայացուցիչներ ընդգրկելու անհրաժեշտության մասին:
Հանդիպմանը համայնքի կարիքներից, բացերից և խնդիրներից խոսեցին նաև Տրանս* համայնքի ներկայացուցիչ Ժասմինան և ՏՍՏ համայնքի ներկայացուցիչ Էմիլ Ավետիսյանը:
Հանդիպումը ամփոփեց «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը՝ կոչ անելով շարունակել միասնական պայքարը թե ՁԻԱՀ-ի, և թե ատելության, խարանի և խտրականության դեմ։
![]() |
![]() |
![]() |
Հանդիպում-քննարկումը կազմակերպվել է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանում ՄԻԱՎ-ին հակազդման համար քաղաքացիական հասարակության կառույցների աջակցություն և հզորացում» և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերից, Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) ֆիանասական աջակությամբ իրականացվող «Առողջության Իրավունք» ծրագրերի շրջանակներում, որոնք իրականացվում են «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից
_______________________________________________________________________________________________________________________________________________
Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատուն
ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամ