ՄԻ ՔԱՄԻՆ ԱՈՒԹԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

2017թ․ հոկտեմբերի 13-ին <<Նոր Սերունդ>> ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ ամենահուզումնառատ միջոցառումներից մեկը, որն անվանել էինք <<Մի Քամին Աութի Պատմություն>>։ Երեկոյի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց քամին աութի պատմություններով, որի համար մենք անչափ շնորհակալ ենք նրանց, քանի որ գիտակցում ենք, թե որքան բարդ էր դա մասնակիցների համար՝ վերապրել նույն ապրումներն ու պատմել դրանց մասին, առանց էմոցիոնալ պոռթկումների։

Ներկա էին նաև մարդիկ, ովքեր նոր-նոր են պատրաստվում բացահայտել իրենց ինքնությունն աշխարհին։

Մոտ ապագայում <<Նոր Սերունդ>> ՀԿ-ի ջանքերով կստեղծվի համանուն գիրք, որտեղ տեղ կգտնեն ամենահետաքրքիր ու հիշարժան քամին աութի պատմությունները, որոնք վերցված են հենց հայ գունավոր իրականությունից։

<<Մի Քամին Աութի Պատմություն>> միջոցառման նպատակն էր հատկացնել ժամանակ և տարածք բոլոր այն համարձակներին, ովքեր անցել են քամին աութ կոչվող կյանքի դժվարին փուլով, ինչպես նաև հավաքագրել այդ պատմությունները <<Մի Քամին Աութի Պատմություն>> գրքի ներքո։

Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին ներկա գտնվելու և սեփական պատմություններով կիսվելու համար։